Երբ արևելքի թեյախմության մշակույթը հանդիպում է անգլիական ճաշակին ու որակի բարձր չափանիշներին, ծնվում է «Թեյդան»։ Մեր թեյերի հատընտիր թերթիկները մշակվել են սիրով և փաթեթավորվել հոգատարությամբ։ Թերթիր մեր էջերը, գտիր այն թեյը, որին կարձագանքի քո հոգին։ Թույլ տուր «Թեյդային» լցնել օրդ ջերմությամբ։ Թող «Թեյդան» դառնա քո օրվա հաճելի ժամանցի մասնիկը։

Փոքրիկ ճյուղը` մեծ նպատակի հիմքում
Շատ տարիներ առաջ Անգլիա-Հնդկաստան առևտրական նավի մի նավաստի, հոգնելով անվերջ ճանապարհորդություններից, կանգ է առնում Կանարյան կղզիներից մեկում ` Տեներիֆեում, Թեիդե կոչվող լեռան ստորոտում, ուր բոլորը խաղող էին աճեցնում։ Իր փոքրիկ այգում, ի տարբերություն հարևանների, նա տնկում է վերջին ճանապարհորդությունից բերած թեյի փոքրիկ ճյուղը, որը նրա պատկերացմամբ պետք է մեծ պլանտացիայի և սեփական գործի սկիզբը լիներ։ Նավաստին ջանք չէր խնայում բույսը խնամելու համար և շատ շուտով արդյունք ստացավ։ Թեյի ճյուղը հարմարվեց տեղի բնությանը և տարիներ անց հսկա թփի վերածվեց։ Նավաստին չհասցրեց իրականացնել իր երազանքը։ Թեյի այդ թուփը այդպես էլ միակը մնաց Թեիդեում ու նրա մահից հետո արագ չորացավ։
Եվ այնուամենայնիվ…
Նավաստու ցանկությունը իրականացավ։ Նրա թոռնիկները, վերադառնալով Անգլիա, հիմնեցին թեյի արտադրությամբ զբաղվող ընկերություն, որն էլ անվանեցին «Թեյդա»: Տարիների ընթացքում փոքրիկ ընտանեկան բիզնեսից «Թեյդան» վերածվեց խոշոր ընկերության, որը այժմ թեյ է ներմուծում և արտահանում բազում երկրներ։