բոլոր սև թեյերը իրականում կանաչ են` թփի կամ ծառի վրա աճում են կանաչ տերևներով։ Թեթևակի դառնությունը կոտրելու և խոնավության պատճառով վնասվելուց խուսափելու համար սկսել են կանաչ տերևները ֆերմենտացնել։ Այդպես առաջացել է թեյի մուգ կարմրավուն, “սև” գույնը։ Ահա սև թեյի առաջացման ևս մեկ տարբերակ։ Ասում են, թե երկար ճանապարհ անցնելիս կանաչ թեյը “փչացել է” խոնավությունից։ Եվրոպայում չեն էլ կասկածել, որ իրականում թեյը այդ գույնը չունի։ Ըմպել են ու հիացել։ Իսկ դժվարությամբ տեղ հասցրած իրական կանաչ թեյը այդպես էլ չի ընդունվել։ Չի վաճառվել։ Ստիպված են եղել արտահանելու համար Հնդկաստանում և Չինաստանում ֆերմենտացնել տերևները եվրոպացիների սիրելի սև թեյը ստանալու համար։ Այժմ էլ սպառվող թեյի առյուծի բաժինը սև թեյինն է։
Իսկ դուք գիտե՞ք, որ…
