Ողջ աշխարհում տարածված է «թեյ» բառի արտասանության հիմնականում 2 տարբերակ` «թի» և «չայ»: Եկեք պարզենք, թե ինչու։ Ինչպես գիտեք, թեյի հայրենիքը Չինաստանն է, որտեղ այն օգտագործում էին որպես դեղ դեռևս 3 հազար տարի առաջ։ Չինաստանի տարածքի մեծ մասում խոսում են մանդարին և կանտոն դիալեկտներով և թեյը այնտեղ անվանում են «չա»: Եվ միայն Չինաստանի հարավ-արևելքում տարածված ամոյ դիալեկտով այդ ըմպելիքը կոչվում է «թե»: Այդ պատճառով էլ ցամաքային ճանապարհով, այդ թվում նաև մետաքսի ճանապարհով տեղ հասած երկրներում արտասանում են «չա» կամ «չայ»: Իսկ ծովային ճանապարհով Չինաստանի հարավից ներկրած երկրները այն անվանում են «թե», «թի», «թեյ»:
«Թի», «չայ», «թեյ»
