ԹԵՅ “NANA MINT” 100գ
[ A ] Թեյ
Գետերի հովիտներում աճող նանայի տերևները թեյի համար հավաքվում են վաղ ամռանը, մինչև ծաղկելը։ Մշակում անցնում են միայն բույսի երիտասարդ, մատղաշ և ամբողջական տերևները։ Թուրմի մեջ դրանք կարծես արթնանում են, թարմանում և ջրին հաղորդում բաց դեղնականաչավուն երանգ ու հանդարտություն պարգևող անանուխի բույր։