TEIDA SENCHA
[ A ] Թեյ
Ճապոնական թեյի արարողության գլխավոր դերակատարը սենչա կանաչ թեյն է։ Տերևները հավաքում են ապրիլից, և հենց առաջին բերքահավաքով ազդարարվում է «սենչա-մացուրին»` սենչայի փառատոնը, որը անցկացվում է բոլոր ճապոնական կղզիներում։ Սենչայի տերևները մշակում են գոլորշիով, ապա ոլորում գլանաձև և չորացնում։ Այսպես է ստացվում այս թեյի տերևների անսովոր սուր գլանակներով տեսքը։ Սենչան յուրահատուկ է նաև իր համով։ Առաջին մի քանի կումից զգացվում է թեթև ընկուզային, ապա քաղցրավուն համ։