Ողջ աշխարհում տարածված է «թեյ» բառի արտասանության հիմնականում 2 տարբերակ` «թի» և «չայ»: Եկեք պարզենք, թե ինչու։ Ինչպես գիտեք, թեյի հայրենիքը Չինաստանն է, որտեղ այն օգտագործում էին որպես դեղ դեռևս 3 հազար տարի առաջ։ Չինաստանի տարածքի մեծ մասում խոսում են մանդարին և կանտոն դիալեկտներով և թեյը այնտեղ անվանում են «չա»: Եվ միայն Չինաստանի հարավ-արևելքում տարածված…